Կարեն Վարդանյանը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին նվիրել է 112 մլն դրամի բուժսարքեր

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը համալրվել է եվրոպական արտադրության գերժամանակակից նոր բժշկական սարքավորումներով: Բարերար Կարեն Վարդանյանի աջակցության շնորհիվ վերակենդանացման բաժանմունքն արդեն ունի թոքերի արհեստական շնչառության սարքեր, բրոնխոսկոպ, հեմոդիալիզի սարք, նորածնային կյուվեզներ, սրտի և ճնշման աշխատանքը հսկող մոնիտորներ: Բազմաֆունկցիոնալ զննման սեղաններով համալրվել է նաև հիվանդանոցի առաջին օգնության հատվածը: Լաբորատորիայի համար էլ ձեռք է բերվել մանրէաբանական վերլուծիչ սարք: Կյանք փրկող ավելի քան 20 սարքավորման և օժանդակ նյութերի ձեռք բերման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 112 մլն դրամ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930