Բաժիններ՝

Նոյեմբերի 11-ն Էներգախնայողության միջազգային օրն է

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Էներգախնայողության միջազգային օրը, որի հիմնական նպատակն է ուշադրություն հրավիրել ռեսուրսների օգտագործմանն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։

Պետություն-համայնք-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվում է շենքերի ջերմաարդիականացմանն ուղղված ծրագիր, որի շնորհիվ բազմաթիվ համայնքներում բնակիչների համար նվազել են ջեռուցման ծախսերը, կրճատվել է էներգասպառումը և դրա հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները։

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն (2017-2023) իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930