«Երբ Նիկոլը սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել՝ պատերազմն ու կորուստները շատ մոտ են»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ Նիկոլը սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել՝ պատերազմն ու կորուստները շատ մոտ են։
Հիշեք 2020-ի սեպտեմբեր 25-26 -ին նրա ելույթները։
Դրան հաջորդեցին պատերազմը,նոյեմբերի 9-ի խայտառակությունն ու «խաղաղության օրակարգ»-ը։
Արտասահմանյան սցենարիստներն երեւի հանձնարարել են «ազգային-ազատագրական» ճառեր անել,նոր պայմանավորված բախում սարքել ու վերջնականապես հասնել թուրք-ադրբեջանական օրակարգի իրականացմանը։
Չեմ բացառում «խաղաղասեր» Նիկոլը նոր Սարդարապատի ու հանուն Հայաստանի զոհվելու պատրաստակամության մասին հայտարարի։
Բայց արդյունքում կարող են զոհվել ուրիշները,ի սկ կապիտուլյացիա-2 կստորագրի Նիկոլը»։