ԳՇ պետն ասել է՝ ինչպես է Ջերմուկում շրջափակման մեջ եղած ադրբեջանական խումբը հետ քաշվել  

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-14-ի գործողությունների արդյունքում  50-ից ավելի դիրք ենք հանձնել հակառակորդին:

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հստակ չի նշել՝ քանի դիրք ենք կորցրել:

Հարցը՝ ի՞նչ եղավ Ջերմուկի հատվածում շրջափակման մեջ հայտնված ադրբեջանական 12 հոգանոց խումբը, որի մասին հայտնել էր սեպտեմբերի 16-ին, գեներալ Ասրյանը փորձում էր ամեն կերպ շրջանցել, սակայն ստիպված եղավ պատասխանել.

«Հակառակորդի ստորաբաժանումները տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել»:

Իսկ թե ինչո՞ւ խմբի անդամները չեն գերեվարվել, ԳՇ պետն արձագանքել է՝ հակառակորդին գերեվարելու համար պետք է նրանց ընդհուպ մոտենալ՝ մեր զինծառայողների կյանքի գնով, որին չենք գնացել:

«Համապատասխան դիրքային փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է քաշվել: Եվ ներկա դրությամբ մենք Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված  առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը»,-շեշտել է Է. Ասրյանը:

Տեսանյութեր

Լրահոս