Հայկական կողմը դեռևս բացատրություն չի տվել Զատուլինի և Սիմոնյանի հարցով. Կոպիրկին․ Sputnik Արմենիա
Մոսկվան ավելի վաղ դիվանագիտական ուղիներով դիմել էր այդ հարցի վերաբերյալ պարզաբանումների համար։
Հայկական կողմը դեռևս բացատրություն չի տվել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք պաշտոնապես պարզաբանումներ ենք խնդրել այս իրավիճակի վերաբերյալ։ Պատասխան դեռ չկա»,–ասել է դեսպանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։