2015 թվականից պատժի կրումից խուսափող երիտասարդը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 27-ին Մալաթիայի բաժին է ներկայացել 31-ամյա Կարեն Ա.-ն, որը 2015 թ. մարտի 4-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
Կարեն Ա.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: