23-ամյա երիտասարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 16-ին Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են տեղափոխել 23-ամյա Դավիթ Ա.-ին, որը հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: