Հայաստանում վերջին մեկ շաբաթում Covid-19-ից մահացել է 6 մարդ
Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 3108 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 387 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 6 դեպք:
Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 791, ներկայում բուժում է ստանում 699 քաղաքացի:
Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 223 հազար 133 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 444 հազար 869 դեպք:
Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 433 հազար 602, մահացել է 8 հազար 706 քաղաքացի: