Սաուդյան Արաբիան 400 մլն դոլարի հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային
Սաուդյան Արաբիան Ուկրաինային 400 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի SPA պետական լրատվական գործակալությունը։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով շարունակել ջանքեր գործադրել՝ նպաստելու իրադրության դեէսկալացիային։