Իրանն արեւմտյան երկրներից առաջարկություններ է ստանում գազի եւ նավթի մատակարարումների շուրջ
Իրանն արեւմտյան երկրներից առաջարկություններ է ստանում գազի եւ նավթի մատակարարումների շուրջ, լկտիություն է համարում այն պետությունների խնդրանքը, որոնք պատժամիջոցներ են սահմանել Թեհրանի նկատմամբ:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Ահմադ Ասադզադեն: «Իհարկե, Իրանն առաջարկություններ է ստանում այդ հաշվով, սակայն մենք հաշվի ենք առնում նաեւ ռազմավարական նկատառումները:
Նրանց (Արեւմուտքին) հարկավոր է գազի, եւ նրանք այդ խնդրանքով դիմում են տարբեր տեղեր իրենց գազով ապահովելու համար: Մենք նրանց ընկերությունների հետ բանակցությունների դռները չենք փակում, բայց նրանք դրա հետ մեկտեղ պետք է որոշեն՝ իրենք միտված են արդյոք շարունակելու պատժամիջոցների սահմանումն Իրանի դեմ, թե՝ ոչ: Չի կարելի հենց այնպես պատժամիջոցներ սահմանել որեւէ մի երկրի դեմ, իսկ հետո, կարիքի ժամանակ, դիմել նրան եւ խնդրել, որպեսզի նա բոլորին ապահովի գազով»,-ասել է Ասադզադեն: