Աղետի մասնակիցները, պատասխանատուները, հեղափոխություն կոչվածի ակտիվիստները, Սորոսի գրանտները, դրայվն ու կառավարության գուլյատներն ու կայֆերը
Դիտեք 2020 թվականին Հովհաննես Իշխանյանի նկարահանած այս ֆիլմը: Շատ բան պարզ կլինի՝ ինչ է տեղի ունեցել 2018-ին, ովքեր են մասնակիցները, հեղափոխությունից առաջ գրան ստացողները և հեղափոխությունից հետո «կայք ստացողները» և «գուլյատ» անողները…
Նրանք նույնիսկ չեն կարողանում բացատրել, թե ինչի համար են արել այդ հեղափոխությունը, բայց խոստովանում են՝ «Հեղափոխությունը կառավարության համար ա էղել, վերջ հեղափոխությանը՝ գուլյատ են անում…»:
Արդյունքում այսօր ունենք՝ Արցախի կորուստ, այս կյանքը ու մեր երկիրը սիրող 5000-ից ավելի երիտասարդների կորուստ, 10.000-ից ավելի հաշմանդամներ, Հայաստանի տարածքների կորուստ, նոր լայնածավալ պատերազմ, նոր զոհեր…. շարունակվող պատերազմ, պետականության կորստի լրջագույն վտանգ…
«Բազմաթիվ արվեստագետներ, տարիներ շարունակ, ամենատարբեր մեթոդներով բողոքում էին հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականությունից։ Իսկ 2018թ.-ի հեղափոխությունից հետո, արվեստագետները դադարեցին արձագանքել քաղաքական իրողություններին, չնայած որ, իշխանության եկած նոր ուժի որդեգրած քաղաքական կուրսը և հեղափոխության հանրահռչակած արժեքներից ակնհայտ շեղումը, պիտի որ, ընդվզման նոր ալիք առաջացնեին այս տիրույթում»,-ֆիլմի մասին գրել է Հովհաննես Իշխանյանը., ով մինչ օրս իր գործողություններով պայքարում է Հայաստանի ու Արցախի համար:
Ներկայացվող ֆիլմում, որը նկարահանվել է 2020թ․-ի ամռանը, Հովհաննես Իշխանյանը հանդիպում է այդ արվեստագետներից երեքին՝ Կարեն Օհանյանին, Արտակ Գևորգյանին և Արթուր Պետրոսյանին՝ պարզելու, թե ինչու այս իշխանության օրոք չեն գործում նույն կերպ՝ ինչ նախորդի ժամանակ։ Եվ ոգեշնչվելով նրանցից՝ ստեղծում քաղաքական արվեստի իր նմուշը:
Ակտիվիստ, «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանը Անուշ Լալայանը, ով հեղափոխության օրերին ներքնաշորերով՝ վարտիքով, կամ թե՝ կրծքկալով արագաչափ ու տեսախցիկ էր փակում՝ հեղափոխությունից հետո պաշտոն ստանալով, մեկ տարի առաջ Սփյուռքի նախարարությունում, դրանից մեկ տարի հետո ազատվեց աշխատանքից, պատճառաբանել են՝ օպտիմալացմամբ օպտիմալացմամբ: 2022թ. տարեսկզբին պարզ դարձավ, որ Լալայանը բնակություն է հաստատել Ամստերդամում և 44-օրյա պատերազմից հետո ինքնամոռաց քննադատում էր Փաշինյանին ու նրա թիմակիցներին:
Այդ ակտիվիստներից էլի շատերը ակտիվիստներից էլի շատերը հեղափոխության սև գործ անելուց հետո արտագաղթեցին, ասելով՝ «Սա երկիր չի դառնա…»…