«Հունաստանի գլուխը քոր է գալիս»․ Չավուշօղլու

Անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածությանը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ սպառնագին հռետորաբանություն է օգտագործել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չավուշօղլուի խոսքերի համաձայն՝ իրենք իբր ամեն ինչ անում են, որպեսզի Հունաստանի հետ բարդրացիությունը պահպանվի ու հարգվեն փոխադարձ իրավունքները։ Բայց ըստ թուրք նախարարի ձևակերպման՝ «Հունաստանի գլուխն անընդհատ քոր է գալիս»:

Մևլութ Չավուշօղլուն մասնավորապես ասել է.

«Եթե ​​ուրիշների հաշվարկներով ուղղորդվեք ու գնաք արկածախնդրության, ապա ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում ստիպված կլինեք կրել դրա հետևանքները: Սա համարեք նախազգուշացում մեր հարևան Հունաստանին:

Մի՛ եղեք ուրիշի գործիքը, մի՛ դիմեք սադրանքների։ Նկատի ունեցեք՝ Թուրքիայի բարեկամությունը որքան նվիրական է, նույնքան էլ սոսկալի է նրա թշնամանքը»:

Տեսանյութեր

Լրահոս