Բաժիններ՝

Չինաստանում կրկին լոքդաուն է հայտարարվել

«Զրո կովիդ» քաղաքականության շարունակություն և դեժավյուի սուր զգացում. Չինաստանի Սիչուան նահանգի Չենդու քաղաքի բնակիչները հարկադիր ինքնամեկուսացվել են այն բանից հետո, երբ 20 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում հինգշաբթի օրը գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 160 դեպք։

Եվրանյուզը գրում է, որ ընտանիքի միայն մեկ անդամ կարող է գնալ մթերային խանութ, դրա համար անհրաժեշտ է ցույց տալ վերջին 24 ժամվա ընթացքում կատարված թեստի բացասական արդյունքը: Շատ ապրանքների գները բարձրացել են։

Իշխանությունները հետաձգել են նաև ուսումնական տարվա մեկնարկը։ Սեպտեմբերի 1-4-ը քաղաքում տեղի է ունենում մասսայական PCR թեստավորում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս