Այսօր Արցախի պաշտպանությունը հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավեր է. Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում ասված է.

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։
Արցախի Հանրապետության ստեղծումը հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերից է, մեր մեծագույն հաղթանակներից և աշխարհաքաղաքական հայտերից մեկը։ Նրա պաշտպանության, զարգացման ու զորացման գործում մասնակցել է ողջ հայությունը։

Արցախի համար իրենց կյանքն են նվիրել հազարավոր մեր հայրենակիցներ, և այսօր Արցախի պաշտպանությունը հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավեր է, որից կախված է մեր ժողովրդի ապագան։

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։

Կեցցե՛ համայն հայությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930