Կառավարությունը 8.5 մլրդ դրամ կհատկացնի ՀՀ-ն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման համար

Կառավարությունը երեկ՝ օգոստոսի 25-ին, գրավոր քվեարկությամբ հավանության է արժանացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագիծը:

Ըստ նախագծի՝ ՀՀ կառավարությունը 8.5 մլրդ դրամ է հատկացնելու Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման համար։

Նախագծի համաձայն՝ պայմանագրերի շրջանակներում իրականացվելիք շինարարական աշխատանքների, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար հատկացված 5 միլիարդ 551 միլիոն 808 հազար ՀՀ դրամից՝ շինարարական աշխատանքներին կուղղվի՝ 5 միլիարդ 463 միլիոն 772 հազար ՀՀ դրամ, տեխնիկական հսկողությանը՝ 54 միլիոն 52 հազար ՀՀ դրամ և հեղինակային հսկողությանը՝ 33 միլիոն 983 հազար ՀՀ դրամ։

Տեսանյութեր

Լրահոս