Բաժիններ՝

Որքա՞ն մեղր է կարելի ուտել օրական. հետաքրքիր փաստեր մեղրի մասին

Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյանը ներկայացնում է հետաքրքիր փաստեր մեղրի մասին:

«Մեղրը թանձր քաղցր հեղուկ է, որը պատրաստում են մեղուները՝ օգտագործելով ծաղիկների նեկտարը։

Մեղրը պարունակում է ինչպես ֆրուկտոզա, այնպես էլ սախարոզա և գլյուկոզա։ Այնպես որ, այն միտքը, որ կարելի է մի քանի ճաշի գդալ մեղր ուտել օրվա մեջ և նիհարել, չի համապատասխանում իրականությանը։

Մեղրը համարվում է ԱՎԵԼԱՑՎԱԾ շաքար, այսինքն օրվա ռացիոնում նրա քանակությունը պետք է կազմի ռացիոնի 10%-ից ոչ ավել։

Կարդացեք նաև

Մեղրը պարունակում է նաև վիտամիններ և ֆոլաթթու։ Բայց դրանց քանակությունը այնքան քիչ է մեղրի մեջ, որ պետք է միանվագ մոտ 100 գրամ օգտագործել, որպեսզի ստանալ բավարար քանակի վիտամիններ։

Պետք է նաև հիշել, որ մեղրը տաքացնելիս ՉԻ դառնում «թույն» կամ վնասակար, պարզապես կորցնում է իր մեջ պարունակվող վիտամինները (60°C և ավելի բարձր դեպքում քայքայվում են բոլոր վիտամինները)։ Այդ պատճառով լցնել մեղրը թեյի մեջ օգտակարության ակնկալիքով իմաստ չունի։

Պետք է հիշել, որ մեղրը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Հետևաբար, շաքարային դիաբետի դեպքում պետք է այս փաստը հաշվի առնել։

Ամփոփելով կարող ենք ասել, որ մեղրը, ինչպես ցանկացած այլ մթերք վնասակար չէ, բայց և բուժիչ միջոց չէ հիվանդությունների դեպքում։ Օրական նորման 2 թեյի գդալն է, որը շատ հանգիստ կարող է ընդգրկվել առօրյա ռացիոնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս