Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն մերժել է Սեուլի «համարձակ պլանը»

ԿԺԴՀ-ն երբեք չի ընդունի իր տնտեսության բարելավման շուրջ Սեուլի «համարձակ պլանը»՝ միջուկազերծման փոխարեն: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ռյոնհափ» գործակալությունը, հայտարարել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունի քույրը՝ Կիմ Յո Չժոնը:

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը օգոստոսի 15-ին Անկախության օրվա առթիվ արտասանած ճառում հավաստել է Հյուսիսային Կորեայի տնտեսության փուլային բարելավման շուրջ Սեուլի «համարձակ պլանի» իրագործման նախընտրական խոստումն այն դեպքում, եթե այն քայլեր ձեռնարկի միջուկազերծման ուղղությամբ:

Հարավային Կորեան հայտարարում է ԿԺԴՀ-ի տնտեսության, էներգետիկայի, առեւտրի, գյուղատնտեսության եւ այլ բնագավառների զարգացմանն զգալիորեն նպաստելու պատրաստակամության մասին:

«Ես չգիտեմ, թե ինչպիսի անպատկառ գաղափարներով նրանք ապագայում կբախեն դուռը, բայց ես հստակ հայտարարում եմ, որ մենք երբեք նրանց հետ գործ չենք ունենա»,- գործակալությունը մեջբերում է Կիմ Յո Չժոնի հայտարարությունը, որը հրապարակվել է «Նոդոն Սինմուն» թերթում՝ Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) գլխավոր տպագիր մարմնում:

Կիմ Յո Չժոնն զբաղեցնում է ԿԱԿ-ի Կենտրոնական կոմիտեի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի փոխտնօրենի պաշտոնը եւ, ըստ գործակալության տվյալների, ղեկավարում է միջկորեական հարաբերությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս