Չինաստանի զինված ուժերը մարտական հրաձգություններ են կատարել Տայվանի նեղուցի արեւելյան մասում

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ցամաքային զորքերի զորամասերն օգոստոսի 4-ին մարտական հրաձգություններ են կատարել Տայվանի նեղուցի արեւելյան մասի ջրատարածքում՝ հեռահար հրետանու կիրառմամբ: Այդ մասին ասված է ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Արեւելյան գոտու հայտարարության մեջ:

Այնտեղ նշված է, որ հրաձգություններն սկսվել են Պեկինի ժամանակով 13:00-ին (Երեւանի ժամանակով (09:00-ին): «Կետային հարվածներ են հասցվել Տայվանի նեղուցի արեւելյան մասում, սպասվող արդյունքները ձեռք են բերվել»,- նշված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս