Դռները բացեք, թուրքերն են գալիս… հայ-թուրքական սահմանի բացման կեղծիքն ու ճշմարտությունը

44-օրյա պատերազմից հետո ՀՀ կառավարության որոշմամբ` 2021թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանում թուրքական ապրանքների ներմուծման 6-ամսյա արգելքը, որը կառավարության մեկ այլ որոշմամբ երկարաձգվեց ևս 6 ամսով: Իսկ 2022-ի հունվարի 1-ից Թուրքիայից եկող դրական ազդակների արդյունքում ներմուծման արգելքը ոչ միայն հանվեց, այլև հայ և թուրք բանագնացների վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց  օդային ճանապարհով բեռնափոխադրումներ սկսելու մասին: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարեց կոորդինացված աշխատել, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունը: Ինչո՞ւ է այդքան շտապում ՀՀ կառավարությունը:

Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու Հայաստանի ձգտումը կարող է շահավետ լինել միայն Թուրքիայի համար: Թուրքիան երբևէ Հայաստանը չի դիտարկել՝ որպես առևտրային գործընկեր, սակայն մեր շուկան ողողել է իր ապրանքներով: Բաց սահմանների դեպքում մեր տնտեսությունն ավելի մեծ կախվածության մեջ կընկնի թուրքական շուկայից, թեև Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանի ներդրումային գրավչությունը կմեծանա, կբացվեն նոր աշխատատեղեր, կունենանք տնտեսական էֆեկտ:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը վստահ է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը մեզ չի տալու այն բազում հնարավորությունները, որոնց մասին այդքան թմբկահարում է Հայաստանի գործող իշխանությունը: Դա կեղծ, մտացածին օրակարգ է, որը ոչ միայն հակասում է ՀՀ պետական շահին, այլև սպառնում է մեր պետության գոյությանն ու ազգային անվտանգությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս