Որդու կողմից ծեծի ենթարկված հայրը մահացել է

Հունվարի 21-ին, ժամը 14.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Նաիրիի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի բնակիչ, 1924 թ. ծնված Ժորա Սարգսյանն իր բնակարանում հանկարծամահ է եղել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է Ժ. Սարգսյանի դիակը` դեմքի, կրծքավանդակի և ձեռքերի դաստակների կապտուկներով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 23-ին, ժամը 10.15-ին, բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Առուշան  Սարգսյանը: Նա խոստովանել է, որ հունվարի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, տանը, կոտրված աթոռի փայտով ծեծի է ենթարկել հորը` Ժորա Սարգսյանին, և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:

Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է   քրեական գործ:
Առուշան  Սարգսյանը կալանավորված է:

Տեսանյութեր

Լրահոս