Նիկոլը սկսել է Ավինյանի «քարոզարշավը»

Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին:

Բուհական սովորական և հերթակա նմիջոցառմանը, սակայն, հատուկ ընդգծված մասնակցություն են ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերարներ, հայտնի շրջանավարտներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, այս տարվա շրջանավարտներն ու նրանց ծնողները:

Ուշագրավ է, որ հայաստանյան այլ բուհերի շրջանավարտների հանդիսավոր միջոցառումներին չմասնակցած Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր հենց այն բուհի շրջանավարտների ավարտական երեկոյին, որի Հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանն է, որը միջոցառման ողջ ընթաքում Փաշինյանի կողքին էր:

Կառավարության կայքում հրապարակված տեսանյութից և լուսանկարներից հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է զբաղվել իր թիմի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավով:

 

Տեսանյութեր

Լրահոս