Փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը՝ Ապարանում տեղի ունեցած սպանությունների մասին. ՈՒՂԻՂ

«Եթե ելակետ ընդունում ենք այն հանգամանքը, որ իշխանական թիմի ներգրավվածություն է եղել, կարծում եմ, որ մամուլում հենց րոպե առաջ արդարացումները, որ կենցաղային է եղել սպանությունը, այլ ոչ քաղաքական, խոսում են այն մասին, որ գործն իրականում համընկնում է այն նկարագրին, որի մասին մամուլում է խոսվում, մասնավորապես, որ այն տեղի է ունեցել իշխանականների ներգրավմամբ»,- «Հայելի» ակումբում տված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Վերջինս նկատեց՝ իշխանական մեկ այլ ներկայացուցչի եղբայրը կարող է օրը ցերեկով Ամիրյան փողոցում զենք կիրառել ու մնալ ազատության մեջ: Խոսքը Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասին է, ով զենքի գործադրմամբ հարց էր լուծում Երևանի կենտրոնում:

«Այստեղ առերևույթ կամ ըստ փաստերի՝ ունենք կրկին իշխանականների մասնակցությամբ զենքի կիրառություն, և էլի չունենք կալանավորում»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Ըստ նրա՝ սա խոսում է այս իշխանության օրոք իրավական ամենաթողության և խնդիրները զենքի, ուժի կամ քաղաքական ռեպրեսիաների միջոցով լուծելու կարողության մասին:

«Ցավոք սրտի, դեպքը պատահել էր, և պետք էր օբյեկտիվ քննություն: Դեռ մարմինները չէին սառել, այսինքն՝ դեռ մահը ֆիզիկապես չէր գրանցվել, բայց արդեն կային շահարկումները, որ սա քաղաքականության հետ որևէ կապ չունի: Դեպքն արտառոց էր, որովհետև քաղաքացիական անձի արդեն որերորդ մահն է, որը կապվում է կամ իշխանության ուղիղ ներգրավվածության, կամ շահերի համընկնման հետ: Այստեղ ակնհայտ է, որ իշխանական թիմակիցների ուղիղ ներգրավվածություն է եղել»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ ենթադրենք, դեպքը ոչ թե քաղաքական է, այլ կենցաղային, միևնույն է, ակնհայտ է, որ նույնիսկ այդ դեպքում կրակոցները եղել են իշխանությունների թիմակիցների կողմից:

«Ամեն ինչ գնում է ամենաթողության, եթե հաշվի առնենք այն, որ խոսք է գնում զենքի վաճառքն ազատականացնելու մասին, կարծում եմ, պատկերն ամբողջանում է: Ամենաթողության պայմաններում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձի նկատմամբ հաշվեհարդար տեսնելն ու դա մարսելը բավականին հեշտանում է»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս