2165 ցայտաղբյուր, ի՞նչ 3000, այ բալա. Քաղաքապետի խորհրդականն ուղղեց վարչության պետի սխալը

Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ Երևանում մոտ 63 ցայտաբյուր վերագործարկվել  է և այս պահի դրությամբ չգործող ցայտաղբյուր հայտնաբերված չէ:

«Գործում են և ջուրն ամբողջությամբ դեպի փողոցներն է գնում: Մի հատ Աջափնյակում կար, երեկ Սարյան-Թումանյան խաչմերուկում եմ տեսել, էլի ցայտաղբյուրը՝ ջուրը գնում էր փողոց»,- նշեց քաղաքապետը:

Արսեն Կարոյանը շեշտեց, որ վերը նշված քանակի մեջ նաև այն ցայտաղբյուրներն են, որոնք ջրահեռացման, ջրամատակարարման հետ խնդիրներ ունեն:

Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե հիմա քան՞ ցայտաղբյուր կա Երևանում, Արսեն Կարոյանը մոտավոր թիվ ասաց՝ 3000:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ շտապեց ուղղել. «2165, ի՞նչ 3000, այ բալա: 2455 եղել է նախնական գույքագրումը, վերջնականը՝ 2165: Շատերը քանդվել, դուրս են եկել: Եկեք վերահասցեագրենք հանձնարարականը՝ կոմունալ վարչություն, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր, միասին վերջնական սպառիչ գույքագրենք: Անհատական հուշաղբյուր-ցայտաղբյուրների գրեթե 50 տոկոսը չի աշխատում՝ բակերում տեղադրված: Տերը այստեղ չէ, հետաքրքրվող չկա: Լավագույնս աշխատում են մշակութային արժեք ներկայացնող ցայտաղբյուրները, որոնք հիմնականում գրեթե գտնվում են Կենտրոն վարչական շրջանում»:

Կամո Արեյանը նշեց, որ կրկին առաջացել է փական տեղադրելու պահանջը: «250 փական ենք տեղադրել, նայում ենք՝ հազիվ մի 50 հատ մնացած լինի: Թալանվել է: Ոչ արդյունավետ է, մարդիկ դժգոհում են տաք ջրից: Վերահսկողություն էլ հնարավոր չեղավ»,- նկատեց քաղաքապետի խորհրդականը:

Տեսանյութեր

Լրահոս