Ռուսաստանը և ԱՄՆ-ը գտնվում են դիմակայության խիստ թեժ կետում. Պեսկով
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը գտնվում են դիմակայության խիստ թեժ կետում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այժմ մենք գտնվում ենք դիմակայության շատ-շատ խիստ թեժ կետում»,-ասել է նա:
Անցյալ տարվա հունիսին Ժնեւում տեղի է ունեցել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը: Սակայն այժմ, ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտարարել 1 Պեսկովը, երկրների միջեւ երկխոսությունը որպես այդպիսին բացակայում է: