Ում չի կարելի պաղպաղակ ուտել
Սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլևան «Մոսկվա 24» հեռուստաալիքի լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով պաղպաղակի վտանգավորությանը, բացատրել է, որ այն կարող է վնասակար լինել շաքարային դիաբետով և այլ հիվանդություններ ունեցող հիվանդների համար։
Նա նշել է, որ պաղպաղակը պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր և շաքար, ուստի ածխաջրերի նյութափոխանակության, ավելորդ քաշի, ինսուլինակայունության և շաքարախտի հետ կապված նյութափոխանակության լուրջ խանգարումներ ունեցող մարդկանց այն կարող է հակացուցված լինել։
Մրսածություն ունեցող երեխաները նույնպես պետք է հրաժարվեն պաղպաղակից: «Երեխաների անատոմիական առանձնահատկություններից ելնելով, օրգանները գտնվում են միմյանց մոտ։ Սառը մթերքը կարող է հիվանդությունը տարածել ստորին շնչուղիների վրա: Հետևաբար՝ այն նրանց հակացուցված է մրսածության ժամանակ»,– պարզաբանել է Մարգարիտա Կորոլևան:
Իսկ ինչ վերաբերում է մեծահասակներին, որոնք ունեն մրսածություն, սակայն պաղպաղակ ուտելու ցանկություն ունեն, ապա մասնագետը խորհուրդ է տալիս այն ոչ թե ամբողջական կտորներով կուլ տալ, այլ հալեցված վիճակում ուտել։