Բաժիններ՝

Հայ դաշնակահարուհին Իտալիայում կազմակերպված մրցույթում առաջին մրցանակի է արժանացել

Երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանն Իտալիայի Ջոյա դել Կոլե քաղաքում կայացած Պիետրո Արջենտոյի անվան երաժիշտ-կատարողների 24-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և հատուկ կրթաթոշակի։

Ամենամյա մրցույթը հիմնադրվել է 1998 թվականին և կրում է իտալացի հանրահայտ դիրիժոր Պիետրո Արջենտոյի անունը։ Մրցույթը Ալինկ-Արգերիխ հիմնադրամի անդամ է։ Այս տարի այն անցկացվել է տարբեր կատեգորիաներով` դաշնակահարներ, վոկալ և կամերային երաժշտություն, որին մասնակցել են ավելի քան 30 երաժիշտ-կատարողներ աշխարհի տարբեր երկրներից:

Այժմ տասնութամյա Լաուրա Գալստյանը սովորում է Մանհայմի (Գերմանիա) բարձրագույն երաժշտական դպրոցում` Վոլֆրամ Շմիթ Լեոնարդիի դասարանում, ինչպես նաև դասեր է առնում անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930