Բաժիններ՝

Գերմանիան ապրիլին արտահանումը Ռուսաստան կրճատել է 10 տոկոսով, ներմուծումն ընկել է 16,4 տոկոսով

Ռուսաստան գերմանական արտահանման ծավալը 2022 թվականի ապրիլին մարտ ամսվա համեմատությամբ 10 տոկոսով նվազել է պատժամիջոցների եւ տարբեր արտահանական սահմանափակումների ֆոնին եւ կազմել 0,8 մլրդ եվրո: Այդ մասին վկայում են ԳԴՀ-ի դաշնային վիճակագրական վարչության (Destatis) տվյալները:

Մարտին ցուցանիշն ընկել է ավելի քան 60 տոկոսով:

ՌԴ-ից Գերմանիա ներմուծումը կրճատվել է 16,4 տոկոսով՝ հասնելով 3,7 մլրդ եվրոյի:

Գերմանական արտահանման միագումար ծավալն ապրիլին ամսական հաշվարկով ավելացել է 4,4 տոկոսով՝ հասնելով 126,4 մլրդ եվրոյի այն դեպքում, երբ ներմուծումը բարձրացել է 3,1 տոկոսով՝ հասելով 122,8 շմլրդ եվրոյի:

Տարեկան արտահայտությամբ Գերմանիայի արտահանման միագումար ծավալն աճել է 12,9 տոկոսով, ներմուծումը կտրուկ բարձրացել է 28,1 տոկոսով:

Այսպիսով, Գերմանիայի արտաքին առեւտրի հաշվեկշռի հավելուրդն ապրիլին կազմել է 3,5 մլրդ եվրո՝ ավելանալով մեկ ամիս առաջվա 1,9 մլրդ եվրոյից: 2021 թվականի ապրիլին գրանցվել է 16,1 մլրդ եվրոյի հավելուրդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930