Եթե ձեզ թվում է՝ կարող եք նման քայլերով մեզ լռեցնել, սխալվում եք. Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ընկերներն են` Տարոնը Մանուկյան, Գոռը Սարգսյան, Արսենը Մարտոյան, Գերասիմը Վարդանյան, Գոռը Մաթևոսյան։ Շինծու գործերով այս պահին նրանք կալանավորված են։
Խղճուկներ, եթե ձեզ թվում է՝ կարող եք նման քայլերով մեզ լռեցնել, սխալվում եք։ Այս տղերքը վաղուց երդվել են ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին։ Եթե հարկ լինի, նաև կյանքի գնով։ Հետևաբար դուք չեք կարող լռեցնել նրանց։
Սիրելի հայրենակիցներ, այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, սադրանքների չտրվել, գնալ զոհողությունների… Մենք դա անում ենք գիտակցաբար. սա սրբազան պայքար է։
Նաև անկասելի…
Տղերքը կարճ ժամանակ կմնան կալանքի տակ։ Իրենք մի նպատակ ունեն՝ գործը հասցնել ավարտին։
Մեր տղերքի ծնողները հպարտ են իրենց որդիներով։ Իսկ ի՞նչ են մտածում նրաց կալանքի տանող դատավորների, քննիչների և նման հրահանգ տվողների ծնողները։ Իհարկե, ամաչելու են իրենց որդիների պահվածքից։
Սա արժանապատիվ հայի պայքարն է, սիրելի հայրենակիցներ։ Միացեք մեզ, դուրս եկեք փողոց։ Միասին պետք է մաքրենք մեր երկիրն ամեն տեսակ կեղտից ու ստորությունից։ Ժամը 16։00-ին եկեք Ֆրանսիայի հրապարակ»։