Ոստիկանները ոտքերով հարվածել, կոտրել են քայլերթի մասնակից Սուրեն Մանուկյանի կողոսկրը
ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Իջևան-Երևան քայլերթի մասնակից Սուրեն Մանուկյանն այսօր «Դիմադրություն» շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ մարմնական լուրջ վնասվածք է ստացել: Ինչպես երևում է դեպքի վայրում արված տեսագրությունից, խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ Խանջյան փողոցում ոստիկանները Մանուկյանին գցել են գետնին, ոտքերով հարվածելով մարմնի տարբեր մասերին, ծունկը դնելով գլխին, բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում քաղաքացուն, ապա տանում Ոստիկանության Շենգավիթի բաժին: Հետո հայտնի դարձավ, որ շտապօգնության մեքենան Մանուկյանին Ոստիկանության բաժնից տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հետազոտություններից պարզ է դարձել, որ ոստիկանների գործողությունների հետևանքով Մանուկյանը կողոսկրի կոտրվածք է ստացել: