Հայկական Նյուրնբերգի առաջ պատասխան են տալու մարդ ծեծող ոստիկանից մինչև Նիկոլ ու իր հայրենադավ թափթուկները. Հոգեբան

«Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցներն առավոտյան փակել էին մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Փակված փողոցները բացելու ոստիկանության գործողություններն ակնհայտորեն տեղի էին ունենում անհամաչափ ու բիրտ ուժի կիրառմամբ:

Օրինակ, տեղեկացանք, որ իշխանությունների կողմից «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը կարող է հարվածել օպերատորին, խփել միկրոֆոնին, որ ոստիկանները կարող են քարշ տալ ցուցարարներին, բիրտ ուժ կիրառել և այլն:

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ ոստիկանության՝ ամեն օր առավել կոշտացող դիմադրությունը վկայում է իշխանությունների վախերի մասին:

«Նայում ես ու մտածում՝ սա էլ է բարոյական անկման վառ դրսևորում:

Մենք շատ լավ գիտենք, որ իրենք լավ են վճարվում. Նիկոլն իրենց կուշտ է պահում, բայց նրանք պետք է այնուամենայնիվ կշեռքի նժարին դնեն, եթե չասենք՝ հայրենիքը (գուցե դա շատ բարձր հասկացությունն է), բայց գոնե իրենց ու իրենց ընտանիքների անձնական անվտանգության հարցը, որովհետև թշնամու համար համահարթեցման երևույթ գոյություն ունի. իրենց համար ես, դուք ոստիկանը, կարմիր բերետավորը նույնն են:

Ես ուղղակի հիանում եմ մեր ժողովրդի պայքարով. սա մեր փրկությունն է: Իսկ այդ գործողություններն ակնհայտ ապօրինի գործողություններ են, բայց կարծում եմ՝ սա վերջի սկիզբն է, և վերջին ճիգերն են վիրավոր գազանի»,- 168.am-ի հետ զրույցում կանխատեսեց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանը, այդուհանդերձ, համոզված է ՝ նոր Նյուրնբերգ է լինելու, և հայկական Նյուրնբերգի առաջ պատասխան են տալու «մարդ ծեծող ոստիկանից՝ մինչև Նիկոլ ու իր հայրենադավ թափթփուկները»:

Տեսանյութեր

Լրահոս