Մանվել Փարամազյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի որոշմամբ՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կրկին փոփոխվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Սահմանված գրավի գումարը (հիսուն միլիոն դրամ) մուծվելուց հետո Մ.Փարամազյանն ազատ կարձակվի»,– գրում է նա։