«Մի՛ պայքարեք Հայի դեմ․․․»․ Կարեն Ճշմարիտյան
Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի’ պայքարեք Հայի դեմ
(ի լրումն նախորդ գրառման)
Ոչ ոք չի կարող հիմնավորել ու պնդել, որ Հայաստանում ու Սփյուռքում չկան հայանուն ու հայախոս, բայց թյուրքական ցեղերի ժառանգներ, կամ ազգություն ու ծագում չունեցողներ (այսպես կոչված «աշխարհի քաղաքացիներ»):
Սա այլևս փաստ է, սակայն գլխավոր խնդիրը սրանում չէ՝ հայանուն մարդիկ են, և ապրում են մեր երկրում, կամ դրսում…
Գլխավոր խնդիրն այն է, որ նրանք ամենակարևոր հարցում խորը մոլորության մեջ են։ Ամենայն հավանականությամբ նրանց թվում է, որ եթե թուրքին հաջողվի հայերին ցեղասպանել, ապա իրենց խնայելու են…
Անհրաժեշտ է հրատապ տեղեկացնել նրանց հետևյալը.
պատմությունը վկայում է, որ ցեղասպան թուրքը սովորական ֆաշիստից տարբերվում է մեկ բանով՝ մինչ սպանելը մարդաբանական չափումներ չի անում, մասնագիտական կարողությունների, կամ գենետիկ փորձաքննությունների չի ենթարկում, այլ պարզում է անուն ազգանունը, լսում է լեզուն, ու կացնահարում, կամ մորթում…
Բոլոր նրանք, ովքեր այսօր դիրքավորվում են, որպես ներքուստ թուրք, ադրբեջանցի, ազգություն չունեցող (այսպես ասած՝ «աշխարհի քաղաքացի», կամ իրենց գործով զբաղվածներ) բայց կրում են հայկական անուն ազգանուն, խոսում են հայերեն, կամ որևէ ոլորտում հաջողված մասնագետ են՝ թող երբեք պատրանք չունենան, թե իրենք կարող են պատահաբար փրկվել։ Առավել ևս՝ հույսի նշույլ անգամ չունենան, որ իրենց հետ ազնիվ առևտուր են անելու, կամ ծառայության են վերցնելու։
Եթե թուրքերի ձեռքը ճար լինի, ապա ցեղասպանելու են, և ոչնչացնելու են բոլոր նրանց (նաև՝ աշխարհի բոլոր անկյուններում), ովքեր հայկական անուն ազգանուն են կրում, և խոսում են հայերեն։
Պիտի կրկնեմ.
այս մասին բացահայտ, շատ ուղղակի և միարժեք հայտարարել է Թուրքիայի ղեկավարը, 44 օրյա պատերազմից հետո Բաքվի շքերթում նշելով, որ՝ «Էնվեր փաշայի հոգին փառավորվում է…»։
Սա է իրողությունը:
Այնպես որ, հայանուն էթնիկ թուրքերը, ազգություն չունեցողները («աշխարհի քաղաքացիները»), կամ «իրենց գործով զբաղվածները» թող հույս չունենան, և դադարեն լռել, կամ պայքարել Հայի դեմ, որովհետև իրենց գոյությունը հավասարապես վտանգված է։
Ցավն այն է, որ Հայ ժողովուրդը ստիպված է պայքարել նաև այդ տեսակների գոյության համար ։
Սա նույնպես իրողություն է»։