Բաժիններ՝

Բերման ենթարկված քաղաքացիների թիվը ժամը 14.00-ի դրությամբ 244 է. ոստիկանություն

Երևանում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների թիվը ժամը 14.00-ի դրությամբ 244 է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 08։30֊ից մայրաքաղաքի մի շարք փողոցներ կաթվածահար վիճակում են գտնվել։ Մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցները քաղաքացիների կողմից փակ էին։ Ոստիկանության ծառայողները քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելով բացել են փողոցները, բերման ենթարկել քաղաքացիներին։

Ի դեպ, Երևանում այս պահին ծառայություն են իրականացնում նաև մարզերից բերված ոստիկաններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս