Անհնազանդության ակցիայի ժամանակ մեկ անձ վնասվածք է ստացել. շտապօգնություն են կանչել. news.am

Վաղ առավոտյան, ինչպես հայտարարել էր ընդդիմությունը, Երևանի տարբեր հատվածներում սկսվել են անհնազանդության ակցիաները։ Արդեն բերման ենթարկված բազմաթիվ քաղաքացիներ կան։

Խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները, ՀՀԿ-ականաններ, ՀՅԴ-ականներ, «Հայրենիք»-ի անդամներ:

Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկում փողոցը փակելուն պես ոստիկանները փորձել են հեռացնել քաղաքացիներին, մի քանի քաղաքացի բերման է ենթարկվել: Ակցիայի մասնակիցները շտապ օգնության մեքենա են կանչել, բժիշկ Գևորգ Գևորգյանն առաջին օգնություն է ցուցաբերում տուժածին։
Շտապ օգնության աշխատակիցները տուժածին տեղափոխեցին հիվանդանոց։
Ակցիայի վայրից մի քանի քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, տարել են նաև մասնակիցներից մեկի բարձրախոսը։

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, «Դիմադրություն» շարժման կոչով՝ քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:

news.am

Տեսանյութեր

Լրահոս