Ողորմելի մանիֆեստ․ Լևոն Տեր-Պետրոսյան
aravot.am–ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Ողորմելի մանիֆեստ» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.
Երեք օր առաջ կարդացի «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագիրը կրող հայտարարությունը՝ ստորագրված չորս տասնյակից ավելի դիվանագետների, ակադեմիկոսների, պատմաբանների եւ մշակույթի գործիչների կողմից։
Առաջին միտքս էր՝ անմիջապես պատասխանել այդ հայտարարությանը, սակայն մի քիչ մտածելուց հետո որոշեցի հապաղել, տեսնելու համար, թե ինչպիսի արձագանքների է արժանանալու այն այլոց կողմից։
Արձագանքներ չեղան, չհաշված հայտարարությանը միացած քառասունից ավելի նոր մարդկանց անունները։
Ինչեւիցե, վերջիվերջո ես որոշեցի հրաժարվել հայտարարությանն անդրադառնալու գաղափարից, դա համարելով անիմաստ զբաղմունք, քանի որ նրանում կա ամեն ինչ, բացի քաղաքական մտքից։
Հոռետեսության գիրկը չընկնելու համար ինձ այլ բան չէր մնում, քան, սովորությանս համաձայն, խորասուզվել Էդգար Հովհաննիսյանի «Երեւան դարձած իմ Էրեբունի», Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի», Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» եւ Էդգար Էլբակյանի «Ա՜խ լուսին, լուսին» հոգեպարար քնարերգության մեջ։
Հավատացնում եմ, այդ երգերում ազգային ոգու շատ ավելի խորքային եւ մնայուն գանձեր կան, քան խնդրո առարկա հայտարարությունը ստորագրած կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներում»:
Հ․Գ․ Հիշեցնենք, որ հայտարարությունը ստորագրել էին հետևյալ անձինք՝
Նախաձեռնող խումբ
Արտակ Բշտիկյան- Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական
Վահագն Մելիքյան- ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, Արտակարգ և լիազոր դեսպան
Արսեն Գասպարյան- Վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր
Ֆադեյ Չարչօղլյան- Արտակարգ և լիազոր դեսպան
Կարեն Միրզոյան- Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, Արտակարգ և լիազոր դեսպան
Ռուբեն Մելքոնյան- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Զարմինե Զեյթունցյան- Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ
Ավետիք Հարությունյան- Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սույն հայտարարությանը միացել են՝
Րաֆֆի Հովհաննիսյան- Նախկին արտգործնախարար
Վարդան Օսկանյան- Նախկին արտգործնախարար
Արա Այվազյան- Նախկին արտգործնախարար
Ավետ Ադոնց- Արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար
Արտակ Ապիտոնյան- Արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար
Գագիկ Ղալաչյան- Արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար
Ռուբեն Կարապետյան- Արտակարգ և լիազոր դեսպան
Գրիգոր Առաքելյան- Արտակարգ և լիազոր դեսպան
Վարդան Ասոյան- Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Կարեն Դադուրյան- Արտգործնախարարի նախկին խորհրդական
Նաիրա Զոհրաբյան- ԱԺ նախկին պատգամավոր
Մետաքսե Հակոբյան-Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր
Ռուբեն Մելիքյան- Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան
Վիգեն Սոնենց-Փափազյան- Իրավաբան, միջազգային օրենքի մասնագետ, Ամերիկայի Հայ դատի Արևմտյան ափի նախկին տնօրեն
Վարուժան Իսկենդերյան- Ավստրալիայում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ
Աշոտ Մելքոնյան- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս
Ռուբեն Սաֆրաստյան- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս
Արամ Սիմոնյան- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ
Գուրգեն Մելիքյան- ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր
Արծրուն Ավագյան- Բանասիրական գիությունների դոկտոր, պրոֆեսոր
Սամվել Մուրադյան- Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր
Մարատ Գրիգորյան- ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան
Էդիկ Մինասյան- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Անժելա Աչիկգյոզյան- Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Յուրա Ավետիսյան- Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վարդան Ոսկանյան- ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր
Վարուժան Գեղամյան- Պատմական գիտությունների թեկնածու
Արաքս Մանսուրյան- Օպերային երգչուհի, պրոֆեսոր
Հրանտ Թոխատյան- ՀՀ ժողովրդական արտիստ
Դավիթ Ամալյան- ՀՀ վաստակավոր արտիստ
Շուշան Պետրոսյան- ՀՀ վաստակավոր արտիստ
Արմեն Հյուսնունց- Արվեստի վաստակավոր գործիչ
Ալլա Լևոնյան- ՀՀ վաստակավոր արտիստ
Արամ Գևորգյան (Արամո)- ՀՀ վաստակավոր արտիստ
Մհեր Մկրտչյան- Պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր
Դավիթ Սահակյանց- Արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր մուլտիպլիկատոր
Նարեկ Դուրյան- Բեմադրիչ, դերասան
Կարեն Գրիգորյան- Մեդիափորձագետ, գիտությունների թեկնածու, երգահան և հեռուստահաղորդավար
Արաբո Իսպիրյան- Երգիչ
Հովհաննես Գալստյան- պրոդյուսեր
Վահե Յան- Կինոռեժիսոր
Արթուր Գևորգյան- Քանդակագործ
Վահե Բեգոյան- «Սաղմոսերգու» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր