Բաժիններ՝

Հայկ Ղազարյանը հեռացել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործկոմի անդամի պաշտոնից

Հայկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այսօր որոշում եմ կայացրել դուրս գալ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործկոմի անդամի պաշտոնից:

«Ընդունված է նման դեպքերում ինչ-որ պաթետիկ բաներ գրել կատարված աշխատանքի, ձեռքբերումների, մասին: Միգուցե պաշտոնի բնույթն է այդպիսին, բայց անկեղծորեն իմ պաշտոնավարման վերաբերյալ որևէ նման բարձր խոսքերի առիթ չեմ տեսնում:

Բոլոր դեպքերում աշխատանքի ընթացքում առաջնորդվել եմ բացառապես իմ սեփական պատկերացումներով ֆուտբոլի զարգացման, արդարության և օրինականության վերաբերյալ, առանց որևէ կողմնակի շահերի ազդեցության:

Աջակցել եմ այն որոշումներին, որոնք համարել եմ ճիշտ, անկաշկանդ քննադատել եմ, այդ թվում հանրայնորեն, այն որոշումնեը, որոնք համարել եմ սխալ:
Դա երևի ամենաքիչն էր, ինչ կարող էր արվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս