«Ավելի լավ է մարդ չապրի, քան թուրքի շպրտած «կզած խաղաղության» մեջ «ապրի»». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավելի լավ է մարդ չապրի, քան թուրքի շպրտած «կզած խաղաղության» մեջ «ապրի»։

Չավուշօղլուն իր ժեստով պարզ ասում է՝ հայեր, ձեզ շարունակելու ենք մորթել, եթե մեզ չենթարկվեցիք, իսկ կապիտուլյանտները թուրքերից «դրական ազդակ» են տեսնում ու «խաղաղություն-խաղաղություն» են գոռում։

Արա, որտե՞ղ եք տեսել խաղաղություն դահիճի ու զոհի միջեւ։

Նույնիսկ թշնամին իր հակառակորդի մեջ արիությունն ու հայրենապաշտությունն է հարգում ու ոչ՝  կույր աթոռապաշտությունը։

Խաղաղություն կնքում են արժանապատիվների հետ, այլ ոչ պաշտոնի համար սեփական ազգային շահն ուրացողի հետ։

Դուք գիտեք միայն ատել սեփական ազգի հերոսական էջերն ու սպասարկել թուրք-ադրբեջանական օրակարգը։

Մարդ մի անգամ է ապրում…

Պետք է ձգտել ապրել մարդու, այլ ոչ … նման։

բելն ո՞վ է, որ Հայկին հաղթի…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930