Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են միջուկային գործարքի հարցի շուրջ կողմերի անմիջակա հանդիպման հնարավորության մասին

Միջուկային գործաքի վերականգնման շուրջը բանակցությունների կողմերը մշակում են անմիջակա հանդիպում անցկացնելու հնարավորության հարցը: Ապրիլի 25-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Երկու կողմերը՝ Իրանը եւ Եվրամիությունը, (…) համոզված են, որ երկխոսության օգտին չէ ժամանակի ձգձգումը: Անհրաժեշտ է հնարավորինս շուտ նոր ուժեր հաղորդել (բանակցություններին) առկա հանդիպման միջոցով,-ասել է նա:- Առայժմ որոշում չի ընդունվել, թե երբ եւ ինչ մակարդակով տեղի ունենա հանդիպումը, բայց այն օրակարգում է»:

Ըստ որում դիվանագետը չի ճշտել, թե որ երկրների ներկայացուցիչների մասին է խոսքը: Վիեննայում սկզբնական տեսքով իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համակարփակ պլանի վերականգնման եւ այդ բազմակողմ համաձայնագրին ԱՄՆ-ի վերադարձի շուրջը բանակցությունների ութ փուլից հետո մարտի 11-ին վերցվեց ընդմիջում արտաքին գործոնների պատճառով: Մինչ այդ Վիեննայի բանակցությունները դուրս էին եկել եզրափակիչ ուղի եւ պետք է ավարտվեին մինչեւ փետրվարի վերջը: Պայմանավորվածությունների տեքստը համաձայնեցվել է եւ բովանդակում է շուրջ 20 էջ: Այնտեղ ասված է հետագա միջոցների մասին սկզբնական տեսքով միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս