Բաժիններ՝

ՀՖՖ-ն «փակել» է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը. մամուլ

««Ժողովուրդը» տեղեկացավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «փակել» է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը։

Արդյո՞ք մեզ կին ֆուտբոլիստներ պետք չեն, ի՞նչ է լինելու հավաքականի ճակատագիրը. «Ժողովուրդի» հարցերին ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը պատասխանեց.

«Մենք այս տարի նպատակահարմար չենք համարել, որ կանանց հավաքականը մասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Լինում են ֆուտբոլիստներ, որոնք հրավիրվում են հավաքի, այս տարի էլ որոշել ենք հավաքականը չներկայացնել Եվրոպայում խաղալու»։

Այսպիսով՝ քանի որ հավաքականները կազմավորվում են ՀՖՖ-ի հրավերով, իսկ նրանք էլ որոշել են չհավաքել կանանց կազմը՝ եվրոպական խաղերին մասնակցելու համար, ուստի կանանց հավաքականը կարելի է համարել «փակված»»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031