Բաժիններ՝

«Ավրորայի» դափնեկիրը 250000 դոլար կտրամադրի Արցախում իրականացվող ծրագրերին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը 2020 թվականը շատ ծանր տարի է համարում ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: «Արցախում 44-օրյա պատերազմից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում մի շարք միջոցառումներ իրականացվեցին ի նպաստ Արցախի»,- Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ուղիղ հեռարձակմամբ այս մասին նշեց Վարդանյանը, հավելելով, որ այդ գործում իրենց աջակցել են 65 տեղական և միջազգային գործընկերներ, իրականացվել են 70-ից ավել ծրագրեր, 21-ն ընթանում են այս պահին:

Ռուբեն Վարդանյանը խորհրդանշական համարեց, որ «Ավրորայի» վերջին տարվա դափնեկիրը որոշել է 250 հազար դոլար տրամադրել Արցախում իրականացվող ծրագրերին: «Սա շատ կարեւոր ներդրում էր:Արցախը կարևոր է ոչ միայն հայերի, այլև այլ ազգերի համար: Մենք Արցախի հետ ենք և պատրաստ ենք այլ լրացուցիչ ծրագրեր իրականացնել Արցախում հանուն խաղաղության»,-հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս