Մարիոն, Ալադինը վազում էին աչքիս առաջ. Руки вверх!-ի մենակատարը պատմել է կախվածությունների կենտրոնում հայտնվելու մասին
Ռուսական հայտնի Руки вверх! խմբի մենակատար Սերգեյ Ժուկովը Instagram–յան իր էջում պատմել է կախվածությունների կենտրոնում բուժվելու մասին:
Երգիչը պատմել է, որ 12 տարեկանում բժշկական օգնության կարիք է զգացել, քանի որ չափազանց շատ ժամանակ է հատկացրել հեռուստացույց դիտելուն և տեսախաղերին։
Սերգեյ Ժուկովը խոստովանել է, որ մեկ օրից ավելի անցկացրել է էկրանի առաջ։
«Եվ երբ ես վերջապես պոկվեցի էկրանից և փակեցի աչքերս, մուլտֆիլմերը շարունակվեցին… իսկական հալյուցինացիաներ էին։ Մարիոն, Ալադինը վազում էին աչքիս առաջ», – պատմել է Ժուկովը ՝ հավելելով, որ սկզբում ծնողները կարծում էին, որ երեխան թունավորել է:
Ավելի ուշ հայրն ու մայրը հասկացել են, որ որդին ճառագայթահարվել է, ինչի պատճառով նա հայտնվել է հոգեբուժարանում։ Բուժում անցնելուց հետո ծնողները Ժուկովին թույլ են տվել նստել համակարգչի մոտ շաբաթը միայն մեկ անգամ։