Բաժիններ՝

Լեհաստանում արգելափակում են ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության տեղեկատվական գործունեությունը. Ռուսաստանի դեսպան

Լեհաստանում արգելափակում են ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության տեղեկատվական գործունեությունը: Այդ մասին հայտարարել է Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեւեւը:

«Բավական երկար ժամանակ մեր դեսպանությունը փաստորեն գտնվում է արգելափակված վիճակում, այսինքն՝ ամեն տեսակ պաշտոնական շփումների ընդհատման, տեղեկատվական արգելափակման մեջ»,-դեսպանն ասել է «Սոլովյով Live»-ի եթերում:

Նա նշել է, որ Ուկրաինայի գործողությունն սկսելուց ի վեր մեկուկես ամսում ստացել է լեհ լրագրողների առջեւ արտահայտվելու մեկ եզակի հնարավորություն, երբ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունից դուրս է եկել Ռուսաստանի դիվանագետների արտաքսման վերաբերյալ Վարշավայի որոշումից հետո: «Լեհ լրագրողները վազեցին եկան, որպեսզի ինձնից իրենց համար հաճելի ինչ-որ բան լսեն, լսեցին շատ տհաճ բան, որովհետեւ ուղիղ հեռարձակում էր, բայց դրանից հետո իմ հայտարարությունների բոլոր հետքերն ինտերնետից արագորեն հեռացրեցին»,-հավելել է Անդրեեւը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս