Քսենիա Սոբչակն Իսրայելի քաղաքացիություն է ստացել. Haaretz
Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը որդու հետ Իսրայելի քաղաքացիություն է ստացել: Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz պարբերականը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին:
Պարբերականը նշել է, որ համաձայն իսրայելական օրենքի՝ Սոբչակն իրավունք ունի ստանալու քաղաքացիություն, քանի որ մայրական պապն ազգությամբ հրեա է: Սոբչակի որդին ևս ունի հրեական արմատներ՝ հայրական կողմից:
Ռուսական ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ լրագրող Սոբչակը ռուս-ուկրաինական հակամարտության սրումից հետո հեռացել է երկրից: Ինքը՝ Սոբչակը հերքել էր լուրերը՝ հայտնելով, որ պարզապես որդու հետ մեկնել է Թուրքիա՝ հանգստի: