Փաշինյանը և Պուտինը վերահաստատել են եռակողմ հայտարարությունների կատարման կարևորությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ հիմնարար պայմանավորվածությունների հետևողական կատարման կարևորությունը, հայտնում են Կրեմլից:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանը տեղեկացրել է Վլադիմիր Պուտինին ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների լիարժեք դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ին Մոսկվայում և 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարություններն ընդունվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի մակարդակով:

 

Տեսանյութեր

Լրահոս