Իմ անվան հետ կապված սկանդալներ չկան, պարզապես ուզում եմ հանգստանալ․ Ներսես Պողոսյանը՝ աշխատանքից ազատվելու մասին
Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել և ըստ դրա՝ ազատվել աշխատանքից։ Tert.am-ը կապ հաստատեց Պողոսյանի հետ՝ պարզելու, թե որոնք են ազատման դիմում գրելու պատճառները։ Ի պատասխան մեր հարցի, Պողոսյանը նշեց․
«Պարզապես ուզում եմ հանգստանալ, այսքան բան»։
Հարցին՝ հնարավո՞ր է պատճառը իր անվան հետ կապված սկանդալային դեպքերն են, Պողոսյանը ասաց․
«Իմ անվան հետ կապված սկանդալներ չկան, այլ հարցերի չեմ ցանկանում պատասխանել»։