ՆԱՏՕ-ի հետ անհրաժեշտ է բանակցել այնպես, որ ամբողջությամբ բացառվի նրա ընդլայնումը դեպի արևելք, առաջին հերթին դեպի Ուկրաինա. Լավրով
Ուկրաինայի հետ պայմանավորվածությունները պետք է լիովին բացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անհրաժեշտ է բանակցել այնպես, որ ամբողջությամբ բացառվի ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, առաջին հերթին դեպի Ուկրաինա»,- ասել է նա։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, եթե Ուկրաինան հրաժարվի քննարկել ապառազմականացումն ու ապաազգայնականացումը, ապա դա չի նպաստի բանակցությունների շարունակմանը։