Բաժիններ՝

Չինաստանն ընդունել է «Թալիբան»-ի դիվանագետների հավատարմագրերը

Չինաստանի իշխանությունները համաձայնել են ընդունել այն դիվանագետների հավատարմագրերը, որոնք «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից ուղարկվել են ՉԺՀ-ում Աֆղանստանի դեսպանություն: Այդ մասին հաղորդել է Khaama Press աֆղանական լրատվական գործակալությունը:

Աֆղանստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութաքին լրագրողներին հայտնել է, որ հանրապետության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ-ին հումանիտար օգնության եւ աֆղանական մշակույթի ու արտադրանքի՝ երկիր ներմուծելու թույլտվության համար:

Մութաքիի խոսքով՝ անվտանգության բացակայությունը եւ վերջին երկու տասնամյակների անկայությունը երկրում ավարտվել են, ինչի շնորհիվ Աֆղանստանը կարող է տնտեսական կենտրոն եւ կապող օղակ դառնալ Կենտրոնական ու Հարավային Ասիայի միջեւ:

«Մենք ձգտում ենք Աֆղանստանի առեւտրականներին բարենպաստ հող տրամադրել երկրի ներսում ներդրումների եւ աշխատանքի համար՝ հանուն մեր երկրի բարօրության: Մենք կունենանք բարգավաճող եւ զարգացած երկիր, որտեղ չեն լինի տնտեսական փախստականներ»,-հայտարարել է Մութաքին, որի խոսքը մեջբերում է գործակալությունը: Բացի այդ, նա հայտարարել է, որ շարժումը հավատարիմ է այն բանին, որպեսզի թույլ չտրվի Աֆղանստանի տարածքն օգտագործել մյուս երկրներին սպառնալու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս