Նիգերիայում ահաբեկիչները պայթեցրել են մարդատար գնացքը
Նիգերիայում ահաբեկիչները պայթեցրել են մարդատար երկաթուղային շարժակազմը: Մարտի 29-ին այդ մասին հայտնել է This Day թերթը՝ վկայակոչելով Նիգերիայի երկաթուղիների կորպորացիայի տնօրեն Ֆիդետ Օկիրիային։
Հրատարակության տվյալներով՝ գնացքում, որը 970 մարդ էր փոխադրում Աբուջայից (մայրաքաղաքից) Կադունա քաղաք, տեղի է ունեցել պայթյուն: Բացի դրանից, շատ ուղեւորների պատանդ են վերցրել:
Նախնական տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը դրված է եղել վագոններից մեկում: Պայթյունի հետեւանքով շարժակազմը դուրս է եկել ռելսերից, մի քաի վագոններ վնասվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: