Ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ իրականացնելու, լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը կանցնի համայնքին. քաղաքապետարան
Ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ իրականացնելու, ինչպես նաև լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը կանցնի համայնքին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Խնդրահարույց այս ոլորտը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները: