Ճապնիան G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում է միավորման անդամների հետ
Ճապոնիայի իշխանությունները Քսանի խմբի (G20) անդամների հետ քննարկում են Ռուսաստանի մասնակցության հարցն այդ միավորումում: Մարտի 24-ին Տոկիոյում կայացած մամուլի ասոլիսում այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբնետի գլխավոր շքարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «(…) Մենք G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում ենք միավորման անդամների, ներարյալ նախագահող Ինդոնեզիայի հետ:
Մենք մտադիր ենք ընդունել հարկավոր միջոցներ այդ հարցի վերաբերյալ՝ հաշվի անելով հետագա իրադրությունը»,- ասել է Մացունոն: Մարտի 23-ին Ինդոնեզիայում ՌԴ-ի դեսպան Լյուդմիլա Վորոբյովան հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավոում է այցելել Քսանի խմբի եզրափակիչ գագաթնաժողով:
Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են խորհրդակցրել դաշնակիցների եւ գործընկերների հետ, նախքան որեւիցե հայտարարություն անելը Քսանի խմբից ՌԴ-ի հնարավոր հեռացման մասին, սակայն կարծում են, որ Ուկրաինայի շուրջ իրադրության լույսով «Ռուսաստանի համար ամեն ինչ չի կարող ընթանալ ինչպես սովորաբար միջազգային ինստիտուտներում»:
Իր հերթին ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն ավելի ուշ մեկնաբանել է, որ Ռուսաստանը G20-ի կարեւոր մասնակիցն է, եւ այդ ձեւաչափի մասնակից երկրներից ոչ մեկն իրավունք չունի դրանից հեռացնելու այլ պետությունների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: